Վիպասսանայի ներածություն

Տեխնիկայի ներածությունը
Վիպասսանան հնդկական ամենահնագույն տեխնիկաներից Է: Այն գոյություն է ունեցել
անհիշելի ժամանակներից: Հետագայում մոռացության է մատնվել և նորից վերածնվել 2500 տարի առաջ Գաուտամա Բուդդայի կողմից: Վիպասսանա բառը նշանակում է ընկալել իրերն այնպես, ինչպես իրականում  դրանք կան: Այն ինքնամաքրման պրոցես է ինքնահայեցման միջոցով: Ուշադրությունը սևեռումը բնական շնչառությանը բերում է մտքի կենտրոնացման։ Այնուհետև կենտրոնացված սուր մտքով մարդն  ուսումնասիրում է մարմնի և մտքի փոփոխական բնույթը,  սեփական փորձով բացահայտելով իրերի  փոփոխականության, տառապանքի և էգոի անիրական լինելու տիեզերական ճշմարտությունը: Ուղիղ փորձառության միջոցով ճշմարտությանը նման գիտակցումը ինքնամաքրման պրոցես է: Ողջ այս ճանապարհը <Dhamma> սպեղանի է մեր բոլոր խնդիրների համար և կապ չունի  որևէ կրոնական որևէ ուղղվածության կամ աղանդի հետ: Հետևաբար այն կարող է ազատորեն կիրառվել յուրաքանչյուրի կողմից ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ՝ անկախ ռասսայական կամ կրոնական պատկանելիության և կարող է հավասարապես օգտակար լինել մեկի և բոլորի համար։


Ինչ՞ չէ Վիպասսանան
•     Այն կույր հավատի վրա հիմնված ծիսակարգ չէ։
•    Այն ինտելեկտուալ և կամ փիլիսոփայական զբաղմունք չէ։։
•    Այն հանգստի և զվարճանքի միջոց չէ, և կամ մարդկանց հետ շփվելու հնարավորություն։
•    Այն առօրյա կյանքի փորձություններից փախուստ չէ։.


Ինչ՞է Վիպասսանան
•    Այն տեխնիկա է, որը արմատախիլ է անում տառապանքը։
•    Այն մտքի մաքրման մեթոդ է, որը թույլ է տալիս մարդուն դիմագրավել կյանքի դժվարությունները և պրոբլեմները և լուծել դրանք հանգիստ և հավասարակշռված։
•    Այն ապրելու արվեստ է , որը հնարավորության է տալիս ամեն մեկին իր դրական ներդրումը կատարել հասարակության համար։


Վիպասսանան մեծ նպատակներ է հետապնդում, և դա պարզապես ֆիզիկական մարմնի հիվանդությունները բուժելը չէ, թեպետ, մտքի մաքրման շնորհիվ, իրականում շատ հոգեսոմատիկ  հիվանդություններ բուժվում են։ Վիպասսանան արմատախիլ  է անում  մարդկային դժբախտության երեք հիմնական պատճառները՝ ինչ-որ բան կրքոտ ցանկանալը կամ մերժելը և տգիտությունը; Շարունակական  պրակտիկայի միջոցով մեդիտացիան թուլացնում է  ամենօրյա լարվածությունները, ազատելով կյանքի հաճելի և տհաճ իրադրություններին անհավասարակշիռ ձևով արձագանքելու արմատացած սովորույթներից։

Տեխնիկան աշխատում է այն պարզ սկզբունքով, որ բոլոր մարդկային արարածներն ունեն նույն պրոբլեմները, և այն տեխնիկան, որը կարող է արմատախիլ անել այդ պրոբլեմները, կարող է կիրառվել բոլորի կողմից։ Տարբեր սոցիալական և մշակույթային խմբերի պատկանող մարդիկ զգացել են իրենց վրա Վիպասսանայի օգուտները և որևէ խնդիր չեն ունեցել իրենց մասնագիտության կամ կրոնի պատճառով։

Սեմինարը և անձնական կարգապահությունը
Ինքնահայեցման միջոցով ինքնամաքրման պրոցեսն անշուշտ հեշտ չէ: Մասնակիցները պետք է շատ ջանք թափեն։ Ուսանողները հասնում են ինքնաճանաչման միայն սեփական ջանքերի շնորհիվ։ Ուրիշ ոչ ոք չի կարող դա իրենց փոխարեն  կատարել: Ուստի, սեմինարը հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են լրջորեն աշխատել  և կարգուկանոն պահպանել ։ Սա արվում է մասնակիցների բարօրության և պաշտպանության համար  և սեմինարի անմիջական մասն է կազմում։ 


Տաս օրն  անշուշտ շատ կարճ ժամանակահատված է ենթագիտակցության խորը  շերտերը թափանցելու և  սովորելու, թե ինչպես ազատվել  խորքում գտնվող բարդույթներից: Հետևաբար պրակտիկայի շարունակականությունն է տեխնիկայի  հաջողության  գրավականն է։ Օրենքներն ու կանոնները մշակվել են օգնելու  պրակտիկայի շարունակականությանը։ Դրանք ուսուցչի կամ սեմինարն անցկացնողների  օգուտի համար չեն կամ ինչ-որ կույր հավատի արտահայտությունը չեն, այլ հիմնված են հազարավոր մարդկանց  պրակտիկ փորձի վրա և ունեն գիտական ու ռացիոնալ հիմք։ Կարգուկանոնը պահպանելը ստեղծում է շատ բարենպաստ միջավայր, իսկ դրանք չկատարելը փչացնում է մթնոլորտը: 


Կանոնները պետք է ուշադիր կարդալ՝ դրանց  մասին պատկերացում կազմելու համար։ Միայն այն անձինք, ովքեր կարող են ազնվորեն  և մանրակրկիտ կերպով հետևել կարգ ու կանոնին, կարող հն դիմել մասնակցության համար: Նրանք ովքեր պատրաստ չեն այս ջանքերին, կարող են կորցնել իրենց ժամանակը, ավելին կարող են խանգարել նրանց, ովքեր ուզում են լրջորեն աշխատել:  Սեմինարին բոլոր 10 օրերին մասնակցելը պարտադիր է։ Պոտենցիալ մասնակիցը պետք է հասկանա, որ անցանկալի է թողնել կուրսը և հեռանալ առանց ավարտելու, համարելով, որ շատ խիստ է կարգուկանոնը։ Առավել վատ է , եթե բազմաթիվ դիտողություններից հետո, ստիպված  մասնակցին խնդրվում է լքել սեմինարը։ 

Մասնակցություն սեմինարին
Ծանոթանալով կարգ ու կանոնին միայն կարող եք դիմում ներկայացնել. սեմինարին մասնակցելու համար։