Պրակտիկայի հիմքը Սիլա-ն է՝ (Sila) բարոյական վարքագիծը: Sila-ն ապահովում է այն հիմքը, որի վրա հետագայում զարգանում է Սամադին է (Samadhi) - մտքի կենտրոնացումը: Միտքը մաքրելը Պաննա-ի՝ (Panna) միջոցով հնարավորություն է տալիս հասնել իմաստնության:
Ցուցումներ
Բոլոր նրանք, ովքեր մասնակցելու են Վիպասսանայի դասընթացին, պետք է բարեխղճորեն կատարեն հետևյալ 5 ցուցումները.
1. Ձեռնպահ մնալ որևէ էակի սպանելուց.
2. Ձեռնպահ մնալ գողությունից.
3. Ձեռնպահ մնալ բոլոր տեսակի սեռական գործողություններից.
4. Ձեռնպահ մնալ ստելուց.
5. Ձեռնպահ մնալ բոլոր տեսակի թմրանյութերից։
3 լրացուցիչ ցուցումներ առկա են հին ուսանողների համար (այսինքն նրանք ովքեր ավարտել են S.N. GOENKA-ի կամ նրա ուսուցիչ օգնականի դասընթացը): Նրանք պետք է կարողանան դասընթացի ընթացքում.
6. Ձեռնպահ մնալ կեսօրից հետո ուտելուց.
7. Ձեռնպահ մնալ զգայական զվարճանքներից և զարդեր կրելուց.
8. Ձեռնպահ մնալ մահճակալից կամ շքեղ անկողնուց:
Հին ուսանողները հետևելով 6-րդ ցուցումին, կստանան թեյ առանց կաթի կամ մրգահյութ երեկոյան ժամը 5-ին, իսկ նոր աշակերտները կստանան կաթով թեյ և որևէ միրգ: Ուսուցիչը կարող է վերանայել այս ցուցումները՝ հին աշակերտի առողջական վիճակը հաշվի առնելով:
Յոթերորդ և ութերորդ պատգամները վերաբերվում են բոլորին:
Ուսուցչի և տեխնիկայի ընդունումը
Ուսանողները պետք է դասընթացի ընթացքում լիարժեքորեն կատարեն ուսուցչի հրահանգները, այսինքն՝ պահպանեն կարգապահությունը, չավելացնելով և չպակասեցնելով որևէ բան նրա հրահանգներից։ Այն պետք է ընդունվի իրականության և փոխըմբռնման խորը գիտակցումով, այլ ոչ կուրորեն հետևելով: Միայն վստահության մթնոլորտում ուսանողը կարող է մանրակրկիտ և ջանասիարաբար աշխատել։ Մեդիտացիայի հաջողության համար չափազանց կարևոր է նման վստահությունը ուսուցչի և տեխնիկայի նկատմամբ:
Այլ տեխնիկաներ, ծեսեր և երկրպագության ձևեր
Դասընթացի ընթացքում չափազանց կարևոր է ձեռնպահ մնալ բոլոր տեսակի աղոթքներից, պաշտամունքի, կրոնական արարողություններից, ծոմապահությունից, խունկ ծխելուց, մանտրաներ կրկնելուց, երգ ու պարից և այլն: Բոլոր այլ տեխնիկաները, բուժական և հոգևոր պրակտիկաները նունպես արգելվում են: Սա չի նշանակում դատապարտել որևէ այլ տեխնիկա կամ գործելակերպ, ուղղակի դա արվում է միայն Վիպասսանայի տեխնիկան մաքուր կատարելու համար: Ուսանողներին խստորեն տեղեկացվում է , որ այլ մեթոդների Վիպասսանայի հետ գիտակցաբար խառնելը կխանգարի նրանց առաջընթացին: Չնայած ուսուցչի բազմաթիվ զգուշացումներին, անցյալում եղել են դեպքեր, երբ ուսանողները միտումնավոր կերպով խառնել են այս մեթոդը որևէ ծիսակասարության կամ տեխնիկայի հետ, պատճառհլեվ իրենց մեծ վնաս: Որևէ կասկածի կամ շփոթմունքի առաջացման դեպքում, պետք է անհապաղ հանդիպել ուսուցչի հետ և պարզաբանել այն:
Հարցազրույց ուսուցչի հետ
Ուսուցչի անձնական հանդիպումը ուսանողների հետ տեղի է ունենում ամեն օր կեսօրին 12:00 -ից մինչև 1:00-ը։ Հարցերով կարող են դիմել նաև երեկոյան ժամը 9:00-ից մինչև 9:30-ը մեդիտացիայի սրահում։ Այդ ընթացքում պարզաբանվում են տեխնիկայի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև քննարկվում երեկոյան դասընթացը:
Վսեմ լռություն
Բոլոր ուսանողները պետք է ազնվորեն պահպանեն Վսեմ լռություն դասընթացի սկզբից մինչև վերջին օրվա առավոտը: Վսեմ լռություն նշանակում է մարմնի, խոսքի և մտքի լռություն: Ցանկացած տեսակի կապ այլ ուսանողի հետ ժեստի, գրավոր և բանավոր խոսքի միջոցով՝ արգելվում Է: Աշակերտները կարող են ուսուցչի հետ խոսել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և կազմակերպիչների հետ կապված սննդի, կացարանի և առողջության հետ: Սակայն այդ կապերը նույնպես պետք է հասցնել նվազագույնի: Ուսանողները պետք է իրենց մեջ մշակեն այն զգացումը, որ իրենք աշխատում են մեկուսացված։
Կանանց և տղամարդկանց տարանջատում
Պետք է պահպանվի կանանց և տղամարդկանց ընդհանուր զատումը: Դասընթացի ընթացքում ամուսնացած զույգերը չպետք է որևէ կապի մեջ մտնեն: Նույնը վերաբերվում է ընկերներին, նույն ընտանիքի անդամներին և այլն:
Ֆիզիկական շփում
Շատ կարևոր է դասընթացի ընթացքում որևէ ֆիզիկական կապի բացակյություն նույն կամ հակառակ սեռերի միջև:
Յոգա և ֆիզիկական վարժություն
Չնայած յոգան և ֆիզիկական վարժությունները համատեղելի են Վիպասսանայի հետ, սակայն դասընթացի ընթացքում դրանք պետք է դադարեցվեն, քանի որ դրանց համար առանձնացված հնարավորություւներ նախատեսված չեն Վիպասսանայի ընթացքում: Վազք նույնպես չի թուլատրվում: Մասնակիցները կարող են հանգստի ժամին քայլել տարածքում իրենց համար հատուկ առանձնացված հատվածներում:
Կրոնական իրեր, բյուրեղներ, թալիսմաններ և այլն
Նման իրեր չպետք է բերել դասընթաց: Եթե պատահաբար բերվել են, դրանք պետք է նախապես հանձնել դասընթացի կազմակերպիչներին:
Թմրանյութեր և դեղորայք
Թմրանյութեր, ալկոհոլ և այլ տեսակի թմրեցուցիչ միջոցներ չպետք է բերվեն դասընթացին;։Դա վերաբերում է նաև տրանկվիլիզատոր, քնաբեր և այլ հանգստացնող դեղահաբերին։ Բժշկի դեղատոմսով ընդունվող դեղամիջոցների մասին պետք է նախապես զգուշացնել ուսուցչին:
Ծխախոտ
Բնականաբար, բոլոր ուսանողների առողջության և հարմարավետության համար, դասընթացի ընթացքում ծխելն արգելվում է:
Սնունդ
Դասընթացների ժամանակ սննդի հետ կապված բոլոր ուսանողների նախասիրությունները հնարավոր չէ բավարարել, ուստի ուսանողներից խնդրվում է սնվել բուսակերների համար նախատեսված սննդակարգով:; Դասընթացի կազմակերպիչները ձգտում են ամբողջական և հավասարակշռված սննդակարգ ապահովել ուսանողների համար: Եթե որևէ ուսանող առողջության հետ կապված հատուկ սննդակարգով է սնվում, պետք է այդ մասին նախազգուշացնի իր հայտի մեջ։ Ծոմ չի թույլատրվում:
Հագուստ
Հագուստը պետք է լինի պարզ, համեստ և հարմարավետ: Այն չպետք է լինի թափանցիկ, սեղմ ՝ ընդգծելով մարմինը։ Չպետք է լինեն կարճ զգեստներ, անթև և աչքի ընկնող հագուստ։ Արգելվում է արևային լոգանքը և կիսամերկ վիճակը: Սա կարևոր է մյուս ուսանողների մտաշեղումր նվազագույնի հասցնելու համար:
Լվացքատուն և լոգարան
Քանի որ լվացքի մեքենաները մատչելի չեն, ուստի ուսանողները պետք է բավարար հագուստ ունենան իրենց հետ: Փոքր զգեստները կարելի է ձեռքով լվանալ: Լոգանք կարելի է ընդունել միայն ընդմիջման ընթացքում:
Դրսի հետ կապ
Ուսանողները պետք է գտնվեն կացարանում ամբողջ դասընթացի ժամանակ: Նրանք կարող են դուրս գալ միայն ուսուցչի հատուկ թուլտվությամբ: Դրսի հետ կապը չի թուլատրվում մինչև դասընթացի ավարտը: Այն իր մեջ ներառում է նամակներ, հեռախոսազանգեր և այցելուներ: Բջջային հեռախոսները և այլ էլեկտրոնային սարքերը պետք է պահվեն կազմակերպչի կողմից մինչև դասընթացի ավարտը: Արտակարգ իրավիճակի դեպքում ընկերը կամ ազգականը կարող են կապվել կազմակերպչի հետ նախապես նշված հեռախոսահամարով:
Երաժշտություն, կարդալ և գրել
Չի թուլատրվում նվագել երաժշտական գործիքներով, ռադիո միացնել և այլն։ Ուսանողներին չի թույլատրվում գրառումներ կատարել։ Խիստ սահմանափակում է դրված գրելուն և կարդալուն, աուդիո տեսաձայնագրիչներին և ֆոտոխցիկներին։ Վերջինները կարող են օգտագործվել բացառության կարգով, միայն ուսուցչի թուլտվությամբ:
Դասընթացի ֆինանսավորումը
Ըստ Վիպասսանայի մաքուր ավանդության, դասընթացները կազմակերպվում են միայն նվիրատվության հիման վրա: Նվիրատվություններ ընդունվում են միայն նրանց կողմից, ովքեր ավարտել են առնվազն մեկ 10 -օրյա դասընթաց Ս.Ն.ԳՈԵԿԱՅԻ կամ նրա աջակցող ուսուցիչների կողմից: Յուրաքանչյուր ոք , ով առաջին անգամ է մասնակցել դասընթացին,կարող է նվիրասվություն կատարել վերջին օրը, կամ դրանից հետո, ովքեր հասկացել են դասընթացի առավելությունները և իրենց նվիրատվությամբ ցանկանում են այդ փորձառությունը կիսել մյուսների հետ: Ֆինանսավորման միակ աղբյուրը նման նվիրատվություններն են, որն ավանդաբար կատարվում է ամբողջ աշխարում: Նրանց չեն հովանավորում մեծահարուստներ կամ անհատներ։ Ո՛՛չ ուսուցիչները,ոչ էլ կազմակերպիչներն իրենց ծառայության համար չեն վճարվում: Այսպիսով, Վիպասսանայի տարածման մաքուր իրականացումն ազատ է ամեն տեսակ առևտրականությունից:
Անկախ նրանից, թե նվիրատվությունն ինչքանով է մեծ կամ փոքր, այն պետք է տրվի մյուսներին օգնելու ցանկությամբ: Նախկին ուսանողների առատաւձեռն վճարման միջոցով, թույլ է տրվում ինչ որ արժեքավոր բան կատարել ապագայի համար, որպեսզի ուրիշները կարողաան օգտվել այս տեխնիկայից:
Ամփոփում
Պարզաբանելով կարգապահությունր և կանոնները կարող են ամփոփվել հետևյալ կերպ․
Մեծ ուշադրություն պետք է դարձնել , որպեսզի ձեր գործողություններն ուրիշներին չխանգարեն և ուշադրություն չդարձնել
ուրիշների շեղող գործողություններին: Շատ հավանական է, որ ուսանողը չի կարող հասկանալ վերը նշված կանոններից որոշների փորձնական հիմքերը: Բացասականը և կասկածանքը զարգացնելու փոխարեն,պետք է շտապ պարզաբանում ստանալ ուսուցչի կողմից: Պետք է կանոնակարգված մոտեցում մոտեցում և մաքսիմում ջանքեր ցուցաբերել, որպեսզի ուսանողը կարողանա ամբողջապես
հասկանալ փորձը և դրանից օգուտ ստանա: Դասընթացի ընթացքում շեշտը դրվում է աշխատանքի վրա: Ոսկե կանոնն այն է,որ ասես մարդը մենակ է իր ներքին մտքերով,արհամարհելով ցանկացած անհարմարություն և շեղումներ, որոնք կհանդիպեն: Վերջապես ուսանողները պետք է գիտակցեն, որ իրենց առաջընթացը կախված է սեփական ջանքերից, զարգացումից և հինգ գործոններց,՝լուրջ
ջանքեր, վստահություն, նանկեղծություն,առողջություն և իմաստություն։:Հնարավոր է վերը նշված ինֆորմացիան կօգնի ձեզ ստանալ առավելագույն օգուտ ձեր մեդիտացիայի կուրսից: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ծառայելու,և ցանկանում ենք ձեզ խաղաղություն, ներդաշնակություն ձերՎիպասսանայի փորձից:
Ժամացուցակ
Դասընթացի հետվյալ ժամացուցակը կազմվել է փորձի անընդհատությունն ապահովելու համար: Լավագույն արդյունքների հասնելու համար ուսանողներին խորհուրդ է տրվում հետևել դրան որքան հնարավոր է ճշգրիտ:
4:00 առավոտ
Առավոտյան արթնացում
4:30-6:30 առավոտյան
Մեդիտացիա սրահում կամ ձեր սենյակում
6:30-8:00 առավոտյան
Նախաճաշ, հանգիստ
8:00-9:00 առավոտյան
Խմբակային մեդիտացիա սրահում
9:00-11:00 առավոտյան
Մեդիտացիա ձեր սենյակում կամ սրահում, ելնելով ուսուցչի ցուցումներից
11:00-12:00
Ճաշի ընդմիջում
12:00-1:00 հանգիստ և հարցազրույց ուսուցչի հետ
1:00-2:30
Խմբակային մեդիտացիա սրահում կամ սենյակում
2:30-3:30
Խմբակային մեդիտացիա սրահում
3:30-5:00
Մեդիտացիա սրահում կամ ձեր սենյակում ,ելնելով ուսուցչի ցուցումներից
5:00-6:00
Ընդմիջում
6:00-7:00
Խմբակային մեդիտացիա սրահում
7:00-8-15
Ուսուցչի քննարկումը սրահում
8-15-9:00 խմբակային մեդիտացիա սրահում
9:00-9:30 հարցերի ժամ սրահում
9:30 հանգիստ ձեր սենյակում, քնելու ժամ։
Հայտի ձևը
Դուք կարող եք Վիպասսանայի դասընթացին մասնակցել,հայտը լրացնելու ևներկայացնելու միջոցով: