Նրանք, ովքեր ծանոթ չեն Վիպասսանաին, պարոն Գոենկաի բացատրությունն առկա է այստեղ.
Ի՞նչ է Վիպասսանան
Վիպասսանա նշանակում է տեսնել իրերն այնպես ինչպես իրականում դրանք գոյություն ունեն: Այն ինքնահայեցման հնագույն մեթոդներից մեկն է Հնդկաստանում և ուսուցանվել է ավելի քան 2500 տարի առաջ որպես սպեղանի տառապանքի դեմ և որպես ապրելու արվեստ։ Այս ոչ-աղանդավորական տեխնիկայի նպատակն է միտքն ամբողջությամբ մաքրել և որպես հետևանք՝ հասնել լիակատար ազատության բարձրագուն երջանկությանը։ Ապաքինում չի նշանակում պարզապես հիվանդության բուժում, այլ լիարժեք ազատագրում մարդկային տառապանքից, որն էլ Վիպասսանայի նպատակն է։ Այն գործնական տեխնիկա է, որը մարդուն հնարավորություն է տալիս ավելի երջանիկ և հավասարակշռված կյանք վարել։ Այն ինքնաճանաչման և ինքնագիտակցման գործնական մեթոդ է, որը համամարդկային է և կապ չունի որևէ կրոնական ուղղության կամ կազմակերպության հետ:
Ինչպես՞ Է այն ուսուցանվում.
Վիպասսանայի տեխնիկան ուսուցանվում է տասնօրյա սեմինարի ժամանակ, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են այս տեխնիկայի հիմունքներին և այն կիրառում գործնականում տեխնիկայի դրական ազդեցությունը այդ տաս օրերի ընթացքում զգալու համար: Նախնական փորձառությունը պարտադիր չէ։ Վիպասսանայի սեմինարների կարգապահական կանոններին ծանոթանալուց և սեմինարների ժամանակացույցը ճշտելուց հետո, դուք կարող եք մասնակցության հայտ ներկայացնել։
Որտեղ՞ են տեղի ունենում սեմինարները.
Վիպասսանայի 10-oրյա սեմինարների անցկացման վայրը և ամսաթիվը նախապես հայտարարվում Է: Աշխարհի տարբեր մասերում անցկացվող սեմինարների մասին տեղեկատվության համար կարող եք դիմել www.dhamma.org.
Սեմինարի ֆինանսավորումը
Սեմինարը բացառապես նվիրատվության հիմունքներով է: Սեմինարին մասնակցելու համար ոչ մի վճարում չի կատարվում, նույնիսկ սննդի և կացարանի համար: Բոլոր ծախսերը նվիրատուների կողմից են կատարվում, ովքեր մասնակցել են առնվազն մեկ 10- օրյա սեմինարի,ու զգացել են Վիպասսանայի օգտակարությունը և ցանկանում են ուրիշներին էլ ընձեռել նույն հնարավորությունը: Ո՛չ ուսուցիչր, ո՛չ նրա օգնականները չեն վճարվում։ Նրանք կամովին նվիրաբերում են իրենց ժամանակը: