Հայաստանում Վիպասսանայի գարնանային դասընթացների մասին հայտարարություն

Սիրելի ընկերներ սիրով տեղյակ ենք պահում, որ այս տարվա մայիս ամսին Հայաստանում, Վանաձորում տեղի կունենան Վիպասսանայի երկու 10-օրյա դասընթացներ․

  • 7 – 18 մայիս, 2020
  • 19 – 30 մայիս, 2020

Վիպասսանայի անցկացման վայրը

«Ծիծեռնակ» մանկական ճամբար՝ Վանաձոր, Բոլոր Քար փողոց

Ինչպե՞ս հասնել ճամբար

«Զվարթնոց» օդանավակայանից տաքսիով հասնել Երևան՝ «Կիլիկիա» ավտոկայան /տևողությունը՝ 15-20 րոպե/։ Արժեքը՝ 2000-2500 դրամ։  

«Կիլիկիա» ավտոկայանից միկրոավտոբուսները գնում են Վանաձոր ամեն 30-40 րոպեն։ Տևողությունը՝  2 ժամ։ Արժեքը՝1500 դրամ (3 – 4 US$)

Վանաձորի ավտոկայանից տաքսիով հասնել ճամբար։ Տևողությունը՝ 15 րոպե։ Արժեքը՝ 800-1000 դրամ։

Կարելի է նաև Վանաձոր հասնել օդանավակայանից տաքսիով։ Արժեքը՝ 13 000դրամ  

Վանաձորի տաքսիների համարներ՝

  • Սամվել Պողոսյան (00374) 94817389
  • Ռաֆիկ Ստեփանյան (00374) 55876606
  • Կառլեն Ստեփանյան (00374) 55876106

Մենք ունենք հին ուսանողների օգնության կարիքը դասընթացներում կամավոր ծառայելու համար։ Եթե դուք ցանկություն ունենք մեզ օգնել, խնդրում ենք կապվել կազմակերպիչների հետ։

Առաջին դասընթացի համար գրանցում սկսվելու է մարտի 6-ին, իսկ երկրորդինը՝ մարտի 16-ին։

Եթե հին ուսանողները ցանկություն կունենան աջակցել դասընթացների կայացմանը նյութապես, կարող են կատարել փոխանցում Վիպասսանայի դրամային բանկային հաշվին՝ ID բանկ, 11813010461500, Հասմիկ Ալեքսանյան

Հարցերի համար դիմել կազմակերպիչներին՝

  • Մաունա Ալեքսանյան – (00374) 94146462
  • Ռուզաննա Հակոբյան – (00374) 93661233

Էլեկտրոնային հասցե։: [email protected]

Թող բոլոր էակները լինեն երջանիկ!